Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Կգործի երիտասարդ աստղագետների միջազգային դպրոցը

Կգործի երիտասարդ աստղագետների միջազգային դպրոցը
14.06.2012 | 06:45

Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 15-23-ին Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) կգործի երիտասարդ աստղագետների միջազգային դպրոց։ Այնտեղ իրենց մասնակցությունը կունենան որին կմասնակցեն Հայաստանի, Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և ԱՊՀ երկրների մոտ 30 ուսանողներ:
Այս մասին տեղեկացնում են Հայկական աստղագիտական ընկերությունից:
Հրավիրված դասախոսների թվում են Միջազգային աստղագիտական միության նախագահ Ռոբերտ ՈՒիլյամսը (ԱՄՆ), հնդիկ նշանավոր տիեզերաբան Ջայանթ Նարլիկարը, ԱՄՆ-ի Կոռնելի համալսարանի պրոֆեսորներ Երվանդ Թերզյանը և Ռիչարդ Լովելասը, Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի առաջին հաղթող Գարիկ Իսրայելյանը (Իսպանիա) և այլք, ինչպես նաև ԲԱ աստղագետներ:
Դասախոսվող և քննարկվող թեմաներն են լինելու ցամաքային և տիեզերական աստղադիտակները և դիտողական տեխնիկան, համակարգիչները և տվյալների մշակման համակարգերը աստղագիտության մեջ, վիրտուալ աստղադիտարանները, զանազան եղանակներով մոլորակների, աստղերի, միգամածությունների և գալակտիկաների ուսումնասիրությունները, պատմաաստղագիտությունը և աստղագիտական ժառանգությունը:
ՈՒսանողները հնարավորություն կունենան նաև մասնակցելու Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի հանձնման արարողությանը և «Աստղագիտական ժառանգությունը ազգային մշակույթում» թեմայով միջազգային պատմա-աստղագիտական գիտաժողովին, որը նվիրված կլինի ինչպես Շիրակացու աստղագիտական ժառանգությանը, այնպես էլ Հայաստանում աստղագիտական արժեք ներկայացնող նյութական և ոչ նյութական հուշարձանների ուսումնասիրությանը:
Հիշեցնենք, որ բյուրականյան միջազգային ամառային դպրոցների շարքն սկսվել է 2006-ին և անցկացվում է երկու տարին մեկ անգամ: Նախորդ դպրոցներին մասնակցել է 21 երկրի 100-ից ավելի ուսանող:
Դպրոցը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը և Հայկական աստղագիտական ընկերությունը։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6461

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ